Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ շինարարները, և՛ ինժեներները, և՛ տեխհսկողները բոլորը հավասարապես պատասխան են տալու որակի համար». Տրանսպորտի նախարար

12:15, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ շինարարները, և՛ ինժեներները, և՛ տեխհսկողները բոլորը հավասարապես պատասխան են տալու որակի համար». Տրանսպորտի նախարար

«Վերջին տարիներին անընդհատ քննարկվում է, որ ծրագրի իրականացման գործընթացում ահռելի գումարներ են մսխվել: Չեմ ուզում անդրադառնալ՝ մինչ այսօր կատարված աշխատանքներում եղե՞լ են հափշտակություններ, թե՞ ոչ, դրանով զբաղվում են իրավապահները: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ իրավախախտումները բացահայտելու հարցում, կանեմ ամեն ինչ, որ խախտումները բացառվեն ընդհանրապես»,- Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարն անդրադարձել է նաև հասարակությանը հուզող՝ ճանապարհների որակի հարցին. «Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ առաջին տրանշում հայտնաբերվել են թերություններ, որոնք վերացվել են ու վերացվում են: Պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ շինարարները, և՛ ինժեներները, և՛ տեխհսկողները, բոլորը հավասարապես պատասխան են տալու որակի համար»:

Ծրագրի ամբողջական արժեքի մասին հնչում են տարբեր թվեր, նախարարն ասաց, որ վերջնական արժեքը կարող է հայտարարվել այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերն ու ավարտված կլինեն բոլոր աշխատանքները:

| | |
7384 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am