Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշ ԱԳԼՃԿ-ներ «լևի» գազ են ստացել մայր գազատարից». Ոսկան Սարգսյան

11:15, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Որոշ ԱԳԼՃԿ-ներ «լևի» գազ են ստացել մայր գազատարից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի սպառողների համար բնական գազի գինը մոտ 3 անգամ բարձր է, քան Հայաստանի սահմանին գազի մեծածախ գինը: Գազի համակարգում առասպելական կորուստների թվեր են գրվում, որոնք իրական լինելու դեպքում խողովակները վաղուց պայթած կլինեին: Վերջերս, ըստ իրավապահների հաղորդագրության, ինքնասպան եղավ «Տրանսգազի» երկարամյա ղեկավար Կոլյա Գաբրիելյանը, ով Հայաստանի շատ ԱԳԼՃԿ-ներում համասեփականատեր էր: Կասկածներ կան, որ որոշ ԱԳԼՃԿ-ներ «լևի» գազ են ստացել մայր գազատարից: Նիկոլ Փաշինյանը մասնագիտական հանձնաժողով պետք է ստեղծի գազի համակարգի մութ գաղտնիքները, բնական գազի գնագոյացման մեխանիզմները, ԱԳԼՃԿ-ներում տիրող իրավիճակը պարզելու համար:

5871 | 0
Facebook