Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահագն Հարությունյանին

11:00, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահագն Հարությունյանին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետը որոշել է Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, ում թեթև ձեռքով գործն առ այսօր համարվում է չբացահայտված։

«Վահագն Հարությունյանին հրաժարականը չի փրկի»,- օրեր առաջ նման վստահություն էին հայտնել Մարտի 1-ի զոհերի հարազատները:

8620 | 0
Facebook