Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մտահոգիչ է պետական մարմիններում որոշ նոր նշանակված անձանց հրապարակային ագրեսիվ պահվածքը». Արսեն Բաբայան

10:20, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Մտահոգիչ է պետական մարմիններում որոշ նոր նշանակված անձանց հրապարակային ագրեսիվ պահվածքը». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մտահոգիչ է պետական մարմիններում որոշ նոր նշանակված անձանց հրապարակային ագրեսիվ պահվածքը (հայտարարությունները)։
     Հավանաբար փորձի պակասից է։ Ընդունեք որպես խորհուրդ. պետական պաշտոնյան, ի տարբերություն ազատ քաղաքացու, ունի շատ պարտականություններ և քիչ իրավունքներ։ Պետական պաշտոնյան պարտավոր է ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, հանդուրժողականություն։ Հաճախ նաև պարտավոր է կուլ տալ անգամ իր հասցեին հնչած անձնական վիրավորնքները։
     Պետական պաշտոնն ընդամենը ծառայություն է, պաշտոն զբաղեցնողը` ծառայող։

Հ.Գ. Դեռ այսքանը։

6851 | 1
Facebook