Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

09:35, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ:

Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ:

Մեր տեղեկություններով` Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու վատ սովորությամբ, և նրա` կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկանալի չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

11665 | 2
Facebook