Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս մեդալն ավելի ոգևորեց ինձ՝ հետագայում մեծ հաջողությունների հասնելու համար»․ Ռաֆիկ Հարությունյան

23:10, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Այս մեդալն ավելի ոգևորեց ինձ՝ հետագայում մեծ հաջողությունների հասնելու համար»․ Ռաֆիկ Հարությունյան

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունից Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը վերադարձել է բրոնզե մեդալով։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆիկն ամփոփեց իր մասնակցությունը։

«Այդքան էլ գոհ չեմ, կարծում եմ՝ ավելին կարող էի։ Ինչ-ինչ պատճառներով ուղղակի չստացվեց»։

Խոսելով մեդալի կարևորության մասին՝ Ռաֆիկը նշեց. «Այս մեդալն ավելի ոգևորեց ինձ՝ հետագայում մեծ հաջողությունների հասնելու համար։ Չնայած որ վերջին պահին որոշվեց, որ հենց ես եմ մեկնելու այս առաջնությանը, պատրաստ էի։ Ու շատ հաճելի է, որ կարողացա մեդալով վերադառնալ հայրենիք։ Մեկնելուց առաջ արդեն մեդալի ակնկալիքներ ունեի»:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ծանրորդը նշեց, որ պատրաստվելու է հոկտեմբերին Լեհաստանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։

4694 | 0
Facebook