Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Շիրակ կենտրոն»-ի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում». Վահան Թումասյան

21:05, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
««Շիրակ կենտրոն»-ի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շիրակ կենտրոն». իրոք որ՝ դե արի ու… մի՛ խելագարվիր.

Որքան հասկանում եմ, կրկին հայտնվելու ենք դատական քաշքշուկների, տույժ ու տուգանքների մեջ, և կրկին՝ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող, բազմազավակ անօթևան ընտանիքներին փրկության ձեռք մեկնելու ու նրանց նոր բնակարաններ նվիրելուն նպաստելու պատճառով:
     Մի քանի օր առաջ մի գյումրեցի փաստաբանից գրություն ստացանք, որով մեզնից պահանջում է անօթևան ընտանիքներից մեկին վերջերս բնակարան նվիրելու (ու դրանով ևս մի խարխուլ կացարանից քաղաքն ազատելու) հիմքերը՝ զգուշացնելով, որ այս գործով դիմել են նաև դատախազություն: Պարզվում է՝ բողոքող կողմն էլ մանկահասակ երեխաներով նոր բնակարանատեր դարձած ընտանիքի վաղուց Մոսկվայում բնակվող հարազատն է: Ստացվում է` անգամ Գյումրու տեղը չիմացող ամերիկահայ բարերարն անօթևան ընտանիքի մասին պատմող լուսանկարները տեսնելով նորակառույց բնակարան է նվիրում, իսկ ...

Հ. Գ. Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է անդրադառնա կիսախարխուլ կացարանների գոյության իրավական հիմքին՝ ի վերջո պարզելով, թե արդյո՞ք նախկինում բնակարաններ ստացած բոլոր ընտանիքներն են քանդել այդ դոմիկներ կոչվածները, ինչպես պահանջում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը: Եթե չեն քանդվել, ապա ովքեր են այդ հանցավոր երևույթին նպաստել»:

6709 | 0
Facebook