Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները դեռ էյֆորիայի մեջ են». Ոսկան Սարգսյան

01:10, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները դեռ էյֆորիայի մեջ են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ասում ենք, որ Հայաստանում խաղաղ հեղափոխություն է եղել: Խաղաղը խաղաղ էր, սակայն հեղափոխությունից հետո տեղի է ունենում հասարակական-քաղաքական կացութաձևի, սեփականության ձևերի, տերերի փոփոխություն: Ամեն մեծ գործի համար լավ կադրեր են պետք, ինչպես Ստալինն է հռչակել` կադրերն են որոշում ամեն ինչ: Հին կադրերի մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք փչացել կամ իշխանության կողմից փչացվել է. հին, մաշված շինանյութով նոր տուն չեն կառուցում: Հեղափոխական ալիքի վրա պաշտոններ ստացած երիտասարդները, ինչպես նավից պարահանդես ընկածներ` դեռ էյֆորիայի մեջ են, շատերն իրենց վստահված գործից՝ ոչ հմուտ: Նիկոլ Փաշինյանը պետք է կադրերի բանկ ստեղծի, որպեսզի համեմատաբար արժանավորները պաշտոն ստանան, այլապես կադրերը դառնալու են նոր իշխանության աքիլլեսյան գարշապարը»:

6745 | 1
Facebook