Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Զորակոչային կոռուպցիա. ինչպե՞ս այն վերացնել». Նորայր Նորիկյան

00:05, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Զորակոչային կոռուպցիա. ինչպե՞ս այն վերացնել». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

ԱԱԾ-ի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ, որ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:
     Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
     Տարիներ շարունակ բարձրաձայնել եմ, որ զորակոչային գործընացն արմատական վերանայման կարիք ունի:
     Տարիներ շարունակ կոսմետիկ փոփոխությունների միջոցով խնդիրը չենք լուծել՝ բաց պահելով կոռուպցիոն համակարգի պատուհանը:
     Հասկանալի է, որ զորակոչի միջոցով զինված ուժերի համալրման գործընթացը հղի է կոռուպցիոն ռիսկերով:
     Քաջ գիտակցում ենք, սական չենք համարձակվում հրապարակավ նշել, որ քանի դեռ չի լուծվել պատերազմի ու խաղաղության հարցը, բանակում կոռուպցիոն գայթակղությունները միշտ լինելու են, մի՛շտ…
     Այստեղ մաքու՛ր ձեռքեր են պետք, մաքուր ձեռքեր և մաքու՛ր ձեռագիր..
     Ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ո՞ր տրամաբանությամբ ՀՀ զինվորական կոմիսարը պետք է լինի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ:
     Կադրային զինվորականն ինչպե՞ս կարող է ղեկավարել բժշկական հանձնաժողով և ապահովել օբյեկտիվություն:
     Զինվորական կոմիսարիատն ու զինվորական կոմիսարներ ի՞նչ իրավունք ունեն զբաղվելու զորակոչիկների առողջական խնդիրներով:
     Զինկոմիսարիատները որևէ առնչություն չպետք է ունենան զորակոչիկների բժշկական հետազոտման գործընթացում: Նրանց միակ խնդիրը զորակոչի գործընթացի ապահովումն է ու վերջ:
     Նրանք պլան կատարող մարմիններ են, և գտնվելով ՊՆ-ի ենթակայության ներքո, միշտ էլ հետապնդելու են գերատեսչական շահը:
     Զրկե՛ք այդ մարդկանց զորակոչիկների առողջական կարգավիճակը որոշելու որևէ, թեկուզ աննշան իրավասությունից:
     Ստեղծե՛ք մեկ բացարձակ և իրապես անկախ միասնական կենտրոն, զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տվող մշտապես գործող մարմին, զորակոչիկներին տվե՛ք հավաստագրեր, որով նրանք հնարավորություն կունենան իրենց հայեցողությամբ և ոչ զինվորական կոմիսարի քմահաճույքով հետազոտվել այս կամ այն բժշկական կենտրոնում:
     Ազատականացրե՛ք զինապարտների բժշկական փորձաքննության չափորոշիչները, բացառե՛ք հիվանդ զինծառայողների մուտքը բանակ:
     Աստիճանաբար քա՛յլ արեք դեպի պրոֆեսիոնալ բանակ՝ նվազեցնելով բանակի համալրման պարտադիր բաղադրիչը, խրախուսե՛ք զինվորական ծառայության անցնելու կամավորականության գաղափարը, երիտասարդության շրջանում ստեղծե՛ք մոտիվացիա զինված ուժերում ծառայելու, բանակում մեծացրե՛ք խրախուսական և արդար միջավայրը, ապահովե՛ք զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրներ, պաշտպանե՛ք զինծառայողների իրավունքները զինված ուժերում, ստեղծե՛ք հավասար պայմաններ բոլորի համար, վերջապես` բացառե՛ք որևէ բացառություն, տեսնեմ կոռուպցիա կլինի՞, տեսնեմ այդ ո՞ր խելագարը կփորձի 14.000 ԱՄՆ դոլլար տալ, մեկ այլ խելագար էլ վերցնել…

| | |
4274 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am