«Դաշինքո՞վ եք մասնակցելու սեպտեմբերին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, թե՞ առանձին»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքելով այս հարցին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է. «Կա հանրության սպասում, որ դաշինքը լինի միասնական և ցանկանում եմ, որ դրանք արդարացվեն՝ անկախ ուժերի միջև եղած հարաբերակցությունից: Կարծում եմ՝ խմբակցության մեկ տարվա աշխատանքի արդյունքն իր դրական ազդեցությունը կբերի ընտրությունների ժամանակ և առանձին, և միասին մասնակցելու դեպքում»:
Հարցին՝ Կարգին Հայկոն քաղաքապետի ինչպիսի՞ թեկնածու է, Խաժակյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ շփվել իր հետ, ծանոթ չեմ: Նրա գործունեությունն այլ դաշտում է, բայց, իհարկե, դա դեռևս չի նշանակում, որ կարող է արդյունավետ կառավարիչ չլինել: Կրկնում եմ՝ ծանոթ չեմ»:
Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի հնարավոր թեկնածության վերաբերյալ MAMUL.am-ը հարցում էր անցկացրել: Հարցվածների 50%-ը կողմ էր, որ Հայկ Մարությանը դառնա Երևանի քաղաքապետ, 40%-ը դեմ, 10%-ի համար էլ միևնույն էր: