Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

16:05, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացնել ԽՍՀՄ-ում ծնված օտարերկրացիների համար Ռուսաստանում կացության իրավունք ստանալը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Գորովոյին:

Մասնավորապես, առաջարկվում է կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը:

Բացի այդ, նախագիծը ենթադրում է առանց պայմանների ժամանակավոր բնակության իրավունք տալ բարձր որակավորում ունեցող արտասահմանցի մասնագետներին, ովքեր գործունեություն են ծավալում Ռուսաստանում՝ առնվազն 6 ամսում՝ սկսած դիմելու օրվանից:

Գորովոյի խոսքով՝ նախարարությունը պատրաստ է մինչև օգոստոսի 31-ը կառավարության քննարկմանը ներկայացնել այդ օրինագիծը:

| | |
19855 | 1