Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող հայտնիների ցանկը

12:20, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող հայտնիների ցանկը

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող 100 հայտնիների վարկանիշային աղյուսակը:

Ցուցակը գլխավորում է ամերիկացի բռնցքամարտիկ 41-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 285 միլիոն դոլար: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկն է:

Երկրորդ տեղում է դերասան Ջորջ Քլունին՝ 239 միլիոն դոլար տարեկան եկամուտով: Բացի պրոֆեսիոնալ գործունեությունից՝ Քլունիի եկամուտի աղբյուր է բիզնեսը:

Անցած տարի նա իր գործընկերների հետ վաճառեց Casamigos ալկոհոլային ընկերությունը. գործարքի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար էր:

Երրորդ տեղում է 20-ամյա մոդել Քայլի Ջեները՝ տարեկան 166,5 միլիոն դոլար եկամուտով:

Նա իր կարողությունը վաստակել է Kylie Cosmetics կոսմետիկայի բիզնեսի շնորհիվ: Քայլիի ընդհանուր կարողությունը գնահատվում է 900 միլիոն դոլար:

Հնգյակում են նաև հեռուստահաղորդավարուհի Ջուդիթ Շեյնդլինը (147 միլիոն դոլար) և դերասան Դուեյն Ջոնսոնը (124 միլիոն դոլար):

Տասնյակում են հայտնվել ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին (111 միլիոն դոլար) և Կրիշտիանու Ռոնալդուն (108 միլիոն դոլար):

Ինչպես նաև U2 (118 միլիոն դոլար) և Coldplay երաժշտական խմբերը (115,5 միլիոն դոլար), երգիչ Էդ Շիրանը (110 միլիոն դոլար):

28578 | 0
Facebook