Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել՝ ազատվելու համար Մարտի 1-ի պատասխանատվությունից. «Ժամանակ»

09:45, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել՝ ազատվելու համար Մարտի 1-ի պատասխանատվությունից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է, նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի համար:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից:

Ըստ մեր տեղեկությունների` փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու: Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6754 | 0
Facebook