Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատրա՞ստ եք դուրս գալ փողոց և խաղաղ ցույցով պահանջել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը». Շահեն Հարությունյան

10:35, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Պատրա՞ստ եք դուրս գալ փողոց և խաղաղ ցույցով պահանջել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Տեսնելով նոր իշխանությունների անտարբեր վերաբերմունքը քաղբանտարկյալների և մասնավորապես Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման վերաբերյալ, այս հարցը ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Շանթ Հարությունյանին ընդունում են որպես քաղբանտարկյալ և կարծում են, որ նա պետք է արդարացվի և նոր ազատ արձակվի:
     Պատրա՞ստ եք օրերից մի օր, (ոչ այդքան մոտ ապագայում), դուրս գալ փողոց և խաղաղ, շեշտում եմ՝ ԽԱՂԱՂ ցույցի միջոցով նոր իշխանություններին օրինական կերպով պահանջ ներկայացնել, որպեսզի արդարացվի և ազատ արձակվի Շանթ Հարությունյանը»:

7398 | 0
Facebook