Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները. «Ժամանակ»

10:05, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ինչո՞ւ են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7936 | 1
Facebook