Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

«Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին. «Ժամանակ»

09:50, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը:

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետը, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձևակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը:

Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետը, դիմել է նրան` խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանը իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5595 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am