Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցնցումներով հարց լուծելը եկեղեցին կդարձնի սովորական NGO». Տիգրան Պասկևիչյան

02:25, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Ցնցումներով հարց լուծելը եկեղեցին կդարձնի սովորական NGO». Տիգրան Պասկևիչյան

Բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«…հոգևոր դասը պետք է հավաքվի ու քննարկի». FB ասուլիսում եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների մասին հարցին պատասխանելիս ասել է վարչապետը։

Շատ առողջ մոտեցում է։ Եկեղեցին ինքն իր ներսում պետք է լուծի խնդիրները։ Հոգևոր դասը պետք է պատասխան գտնի «գնալ բարեփոխումների ցնցումներո՞վ, թե՝ հանդարտ լծվել եկեղեցու ապապետականացման գործին» հարցին։

Անշուշտ հոգևոր դասի մեջ հայրապետն ունի ոչ քիչ հակառակորդներ, բայց, կարծում եմ՝ նրանք էլ հասկանում են, որ ցնցումներով հարց լուծելը եկեղեցին կդարձնի սովորական NGO (ոչ կառավարական կազմակերպություն), իսկ առանց ցնցումների, հանդարտ ընթացքով գնալու դեպքում այն կպահպանի իր առանձնահատուկ դիրքը, եթե իսկապես տեսանելի լինի իշխանությունից զատվելու ջանքը, հասարակությանը որպես ընկեր մոտենալու պատրաստակամությունը։

Անկախությունից ի վեր բազմաթիվ առիթներ են եղել, երբ եկեղեցին կարող էր հակակշռի դեր կատարել։ Ցավոք, այդ դերից խուսափել է կամավոր։ և խուսափման մեղքը ոչ միայն կաթողիկոսինն է, այլև նրա այսօրվա (երևացող կամ չերևացող) հակառակորդներինը, որոնք կարող էին հակառակությունը դրսևորել նշված պահերին։ Չեն դրսևորել, ուրեմն իրենց էլ ձեռնտու է եղել իշխանության լծակիցը լինելու վիճակը։

Նաև պետք է նկատի ունենալ, որ ՀԱԵ 132 կաթողիկոսների մեջ շատ քչերն են եղել իրապես սրբակենցաղ ու մաքրավարք։ Պետք չէ տրվել պատրանքներին, առավել ևս՝ պոպուլյատորների ճնշումներին։

4979 | 0
Facebook