Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի նոր ավագանին պետք է ստանձնի Երևան քաղաքի վերելակային տնտեսությունը հիմնովին փոխելու պարտավորություն». Նորայր Նորիկյան

01:15, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Երևանի նոր ավագանին պետք է ստանձնի Երևան քաղաքի վերելակային տնտեսությունը հիմնովին փոխելու պարտավորություն». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ում գրել է.

Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4551 է:
     Այդ վերելակներից շուրջ 80 տոկոսն ամբողջությամբ փոխվելու կամ հիմնովին վերանորոգվելու կարիք ունի...
     Երևանի նոր ավագանին ահռելի աշխատանք ունի կատարելու....
     Գոնե իմ համոզմամբ, Երևանի նոր ավագանին իր լիազորությունների ժամկետի սահմաններում պետք է ստանձնի Երևան քաղաքի վերելակային տնտեսությունը հիմնովին փոխելու պարտավորություն...

Երևանցին իրավունք ունի և արժանի է օգտվելու ժամանակակից պահանջներին համապատասխանող վերելակներից, իսկ քաղաքային նոր իշխանությունը պարտավոր է ստեղծել այդ իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ պայմաններ...

5023 | 0
Facebook