Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի բոլոր հանքերի գործունեությունը հենց հիմա պետք է կասեցնել ու խիստ ստուգումներ սկսել». Դերենիկ Մալխասյան

22:30, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Հայաստանի բոլոր հանքերի գործունեությունը հենց հիմա պետք է կասեցնել ու խիստ ստուգումներ սկսել». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Հայաստանի բոլոր հանքերի գործունեությունը հենց հիմա պետք է կասեցնել ու խիստ ստուգումներ սկսել։
     Որ հանքը չհամապատասխանեց բնապահպանական ստանդարտներին՝ միանգամից պետք է փակել ու թույլատրել բացել թերությունները շտկելուց հետո։
     Առաջինը պետք է սկսել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից, որ ներկայիս տեսքով ուղղակի բնապահպանական աղետ է։ 4 պոչամբար ունի Սյունիքում։
     Այդ կոմբինատը պետությանը շանտաժ է անում դոլարի կուրսով, որ եթե գործունեությունը դադարեցնի, ապա դոլարի կուրսը կտրուկ կբարձրանա ու այդ շանտաժով շարունակում է թունավորել մարդկանց։
     Ներկայումս շահագործվող մետաղական հանքերը ուղղակի սպանում են շրջակա բնությունն ու բնակիչներին։

6852 | 0
Facebook