Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփ-Պուտին մամուլի ասուլիսի ժամանակ դուրս են բերել միջուկային զենքի արգելքի մասին գրությամբ թուղթը պարզած լրագրողին

22:00, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Թրամփ-Պուտին մամուլի ասուլիսի ժամանակ դուրս են բերել միջուկային զենքի արգելքի մասին գրությամբ թուղթը պարզած լրագրողին

Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները դահլիճից բռնի ուժով դուրս են բերել լրագրող Սեմ Հուսեյնիին, ով իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեմ:

Լրագրողին դահլիճից դուրս են բերել, սակայն նա վերադարձել է, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Ապա նրան կրկին հեռացրել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Թրամփի-Պուտին մամուլի ասուլիսի դուրս են բերել միջուկային զենքի արգելքի մասին գրությամբ թուղթը պարզած լրագրողին
15853 | 0
Facebook