Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր վթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

20:10, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Խոշոր վթար Արագածոտնի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 35 RG 689 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 34 VF 667 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը նույնպես մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

9050 | 0
Facebook