Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

19:30, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր հայտարարություն է տարածել․

««Շիրակ»-ը ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին, ապօրինություն է։ ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակ»-ին անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարhում ոչ ոք տեղյակ չէ։

Լիովին կիսում ենք «Փյունիկ»-ի և «Արարատ»-ի կարծիքը, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։

Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ-ի մոտ ապագայում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»,- նշված է հայտարարության մեջ։

3834 | 0
Facebook