Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանը հանքային ջրերով գերհարուստ պետություն է, սակայն ոլորտն ամբողջությամբ ավիրվել է թե՛ օրենսդրական բարբարոսական ֆիսկալ քաղաքականության և անգրագետ «կարգավորման», թե՛ ավազակապետերի գիշատչական կառավարման պատճառով: Նոր կառավարությունը անհապաղ պետք է հանքային ջրերի արդյունաբերական շահագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Այն ոչ պակաս շահութաբեր կարող է լինել, քան բարձր տեխնոլոգիականն է: