Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումից տուժել է 3 հոգի. (տեսանյութ)

14:25, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումից տուժել է 3 հոգի. (տեսանյութ)

Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ-ն (1965թ.), Ա. Կ-ն (1971թ.) և Մ. Հ-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ-ի և Ա. Կ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը:

7291 | 0
Facebook