Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավելի անմարդկային որոշում դժվար է պատկերացնել». Ժաննա Ալեքսանյան

14:40, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Ավելի անմարդկային որոշում դժվար է պատկերացնել». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդարադատության նախարարության ՔԿ վարչությունը մերժել է փոխել 23 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ռեժիմը՝ պատճառաբանելով, որ այդ տարիներին ունեցել է 9 խախտում, որոնք գերազանցապես վերաբերում են հեռախոս պահելուն: Արթուրն այդ որոշումը բողոքարկում է դատարանում: Ավելի անմարդկային որոշում դժվար է պատկերացնել և սա նոր Հայաստանում, բարեփոխման գնացող Արդարադատության նախարարությունը: Անմարդկային է և անօրեն 71 տարեկան Արկադի Վարդանյանին զրկել օրենքով իրեն տրվող ռեժիմի փոփոխությունից: Այս մարդը նաև բազմաթիվ հիվանդություններով է տառապում, սա այլ կերպ քան խոշտանգում անվանել, հնարավոր չէ»:

8506 | 0
Facebook