Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ խոսում ենք հայոց երբեմնի թագավորություններից, բնավ չի նշանակում, որ ուզում ենք ՀՀ-ում հաստատված տեսնել թագավորական կարգեր». Վրույր Արծրունի

19:10, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Երբ խոսում ենք հայոց երբեմնի թագավորություններից, բնավ չի նշանակում, որ ուզում ենք ՀՀ-ում հաստատված տեսնել թագավորական կարգեր». Վրույր Արծրունի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին Ֆեյսբուքում գրել է.

Սիրելի ազատական եղբայրներ և քույրեր, երբ մենք՝ ազգային գաղափարական ուղղվածություն ունեցողներս, խոսում ենք հայոց երբեմնի թագավորություններից, դա բնավ չի նշանակում, որ ուզում ենք Հայաստանում հաստատված տեսնել թագավորական կարգեր, այլ նշանակում է, որ ուզում ենք մերօրյա Հայկական պետությունը տեսնել աշխարհում և տարածաշրջանում այն տեղով ու դերով, որն ուներ մեր պետությունը իր թագավորությունների շրջանում:

Հավելեմ նաև, որ Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները պատկերված են ՀՀ զինանշանի վրա, որն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ զինանշանի մասին օրենքում, ինչը, ըստ իս, եթե ոչ իրավական (իրավաբանները թող ուղղեն), ապա բարոյական հարթության մեջ խոսում է Հայաստանի Հանրապետության Հայոց նվազագույնը այդ չորս թագավորությունների ժառանգորդը լինելու և նրանց տեղն ու դերը վերականգնելու պարտավորվածության մասին:

4882 | 0
Facebook