Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին». Երջանիկ Աբգարյան

16:15, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում նորից ձևավորվում է քաղաքական դեղնակտուցների և արհեստավարժ քծնողների մի արգահատելի զանգված, որի նպատակն է հավատարմության կեղծ «հավաստիքներ» ուղղել իշխանությանը: Առանց քո գրառմանը որևէ կերպ անդրադառնալու, դրա տակը միմիայն հայհոյանքներ են հայտնվում: Երբեմն մեկը չի լինում, որ քո գրառման հետ իր անհամաձայնությունն արտահայտի այլ կերպ, որոշակի փաստարկումներով: Եվ դա արվում է իբր ի «պաշտպանություն» Նիկոլի: Լավ, ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին: Չի՛ ստացվի: Հայ հասարակությունը փոխվում է Արիստոտելի հայտնի ասույթի ոգով՝ «Պլատոնն իմ..., բայց...»:

13777 | 2
Facebook