Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Օրենք գրողները երբեք չեն մտածել, որ կարող է այսպիսի իրավիճակ ստեղծվել». Դավիթ Խաժակյան

12:00, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Օրենք գրողները երբեք չեն մտածել, որ կարող է այսպիսի իրավիճակ ստեղծվել». Դավիթ Խաժակյան

Արդեն հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի այսօրվա ընտրությունը տապալվեց՝ քվորում չապահովվելու պատճառով: Լրագրողների հետ զրույցում ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրեց հաջորդող ընթացակարգերը: «Ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է, բայց օրենքը մանրամասներ չի ներկայացնում՝ ինչպես պետք է արձակումը տեղի ունենա, որովհետև օրենք գրողները երբեք չեն մտածել, որ Երևանի քաղաքապետը կարող է հրաժարական տալ: Մենք, ըստ էության, կլինենք ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատարներ, նույնը նաև՝ փոխքաղաքապետերը: Կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում, ավագանու արձակումից հետո ունենալու է հնարավորություն նշանակելու արտահերթ ընտրության օր, որը պետք է լինի 30-40 օրվա ընթացքում, որն ընկնում է սեպտեմբերի առաջին կեսին»,- ասաց Խաժակյանը:

| | |
3696 | 0