Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՖԲ-ում թեժանում է կառավարությանը պաշտպանողների, ձեռնպահ մնալու կողմնակիցների ու բացասական գնահատական տվողների միջև բանավեճը». Բորիս Նավասարդյան

14:05, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«ՖԲ-ում թեժանում է կառավարությանը պաշտպանողների, ձեռնպահ մնալու կողմնակիցների ու բացասական գնահատական տվողների միջև բանավեճը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՖԲ-ում թեժանում է կառավարությունը պաշտպանողների, մինչև 100 օրվա լրանալը քննադատությունից ձեռնպահ մնալու կողմնակիցների և դրա աշխատանքներին համարյա վերջնական բացասական գնահատական տվողների միջև բանավեճը: Վերջինների հաշվով հերթաքան անգամ ուզում եմ ասել, որ այն պայմանները, որում ձևավորվում էր և ստիպված է աշխատել կառավարությունը, սխալները, բացթողումները, հիասթափությունները անխուսափելի էին: Դրանցից ողբերգություն սարքելը` անլրջության, կամ չուզողոթյան արդյունք է: Սպասելի էին նաև անարդար, չհիմնավորված դժգոհությունը, շատ դեպքերում իրողությունը միտումնավոր, գիտակցված խեղաթյուրման դրսեորումները, որոնք բացասաբար են ազդում հանրային կարծիքի, ընդհանուր տրամադրությունների վրա: Իսկ առաջինների հետ ևս մեկ անգամ կիսվեմ համոզմունքով, որ 100 օրվա ավանդույթը վերաբերում է կառավարության, որպես ամբողջականության գործունեությանը: Առանձին պաշտոնյաներ, նախարարություններ և գերատեսշություններ այդպիսի իմունիտետ չպիտի ունենան: Մանավանդ մեր արագ ընթացող ժամանակներում: Առաջին իսկ օրվանից իրենց քայլերը ենթակա են մանրադիտակով ուսումնասիվելու, թերացումներն էլ` բարձրաձայնվելու: 100 օրվա գնահատականը վերաբերելու է նաև կառավարման համակարգի ունակությանը ուղել սխալները, վերացնել բացթողումները, բարելավել աշխատանքը այն ոլորտում, որտեղ պակասում է առդյունավետությունը: Այդպիսի մեխանիզմների կիրառելու պահը վաղուց եղել է: Եվ պետք չէ պիտակներ կպցնել նրանց վրա, ովքեր անհանգստանում ու դժգոհում են դա չտեսնելով: Նախորդ իշխանությունների թողած ծանր ժառանգությանից ազատվելու գործընթացը չի արդարացնում նոր ծագած խնդիրների արհամարումը»:

4013 | 1
Facebook