Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Երևանի քաղաքապետի ընտրությունը տապալվեց

11:44, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Երևանի քաղաքապետի ընտրությունը տապալվեց

Տապալվեց Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր: Հայտարարված ընդմիջումից հետո ևս քվորում չեղավ:

Արդեն հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է: «Ելք»-ն ու ՀՀԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էին, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին: «Ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումն ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- հայտարարել էր ավագանու ՀՀԿ խմբակցությունը: «Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- հայտարարել էր «Ելք»-ը:

Նշենք, որ քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանին լուծարվում է և անցկացվում են արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Երևանի քաղաքապետ չընտրվեց
7348 | 0
Facebook