Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանի աջակիցները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

10:25, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Զարուհի Փոստանջյանի աջակիցները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համակիրները Երևանի քաղաքապետարանի դիմաց են, եկել են աջակցելու նրան:

Հիշեցնենք՝ ժամը 11:00-ին անցկացվելու է ավագանու արտահերթ նիստ. օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է: Առաջադրված միակ թեկնածուն Զ. Փոստանջյանն է: ՀՀԿ-ն ու «Ելք»-ը չեն մասնակցելու նիստին: Սպասվում է, որ ընտրությունը կտապալվի:

ՏԻՄ օրենքի համաձայն, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ուղիղ միացումն՝ «Առաջին լրատվական»-ի
6950 | 0
Facebook