Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Որևէ մեծահարուստի դուստր չեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի». Թեհմինա Վարդանյան

10:10, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Որևէ մեծահարուստի դուստր չեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է.

Հարգելի համաքաղաքացիներ, մինչ այս պահը որևէ կերպ չեմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերին: Սակայն ԱԶԳԻՍ որոշ շերտի երևակայությունը գերազանցեց իմ սպասելիքները:

Ուզում եմ հիասթափեցնել Ձեզ, սիրելինե՛րս, հայտնելով, որ որևէ մեծահարուստի դուստր չեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի, մեծահարուստ կյանքի ուղեկից նույնպես չունեմ, ինչպես և չունեմ որևէ դաջվածք մարմնիս վրա։ Ֆանտաստիկ այս շարքը կարելի է էլի շարունակել. ինչևէ….
     Ճիշտն ասած հիասթափված եմ մի հոծ զանգվածի քննադատության որակից, որ կարող էր լինել առավել առարկայական և զերծ բամբասանքային էլեմենտից:

Հատուկ շեշտադրումով անդրադառնամ քաղաքականության մեջ իմ հայտնվելու ժամանակագրությանը: Ես քաղաքական ասպարեզում 2017թ. ավագանու ընտրությունների ժամանակ չէ, որ հայտնվել եմ, ինչպես շատերը։ Սկսած 2003 թվականից, երբ ես դեռ դպրոցական էի, ընտանիքիս հետ ներկա եմ եղել ռեժիմի դեմ բոլոր պայքարներին՝ 2003թ., 2004թ., 2008թ., 2013 թ., ընդհուպ մինչև Էլեկտրիկ Երևան... կատարել եմ անդրկուլիսյան մեծ աշխատանք: Իսկ ավագանի ընտվելուն պես՝ լծվել եմ աշխատանքի, կատարել եմ այն, ինչի համար ստացել եմ ՁԵՐ քվեները, արձագանքել եմ բոլոր գանգատներին և ահազանգել համապատասխան մարմիններ։

Կրկին հիասթափեցնեմ. Ձեր բացասական քննադատություններն ինձ առավել քան ուժ տվեցին։

Իսկ ինչ վերաբերում է ինձ անծանոթ դրական արտահայտվողներին, որոնք անասելի շատ են՝ անչափ շնորհակալ եմ, որ իմ մեջ տեսաք այդ պոտենցիալը, իսկ ծանոթ շրջապատին էլ, ինչպես նաև անծանոթ, ինձ չսիրողներին և քննադատողներին ասեմ, որ չեմ հիասթափեցնի և դուք դեռ կհպարտանաք ինձանով։

Ես պատրաստվում եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել, և ով գիտե, գուցե Երևանը մի օր ունենա կին քաղաքապետ:

Հարգանքով՝

Թեհմինա Վարդանյան

Հ.Գ. Բոլորիդ սիրում ու հարգում եմ… անկախ ամեն ինչից:

| | |
24089 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
համաքաղաքացի
համաքաղաքացի 11:43, 16.07.2018
Հարգելի Թեհմինա! Ես նույնպես կարծիք եմ հայտնել, ասելով, թե Դուք որքան? պատրաստ եք այդ բարդ և պատասխանատու պաշտոնը վարելու:
Manvel ******
Manvel ****** 15:20, 16.07.2018
Es inch pti karavari Yerevane? Epas havi cicaxnel kga.normal hasun graget kayatsas marda petq karavari..Yerevane ***hur hamaynq chi mets qaxaqa.es yelqnel ov dzvits helnuma dnumen pashtoni.graget masnagetner chkan.menak gorumen duxov duxov graget chisht hamapatasxan mardik drvas chen karavarusyunum
Manvel ******
Manvel ****** 15:22, 16.07.2018
Gnalov hiastaphvum em karavarusyan kadrere tenalus.baci duxov goralus hamapatasxan mard chka karavarusyunum.hesa en Alenin kdnen qaxaqapet jhoxovurd jan xelaci kntreq. Yes dzaynes talu em Zaruhi postanjianin