Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՖՖ նախագահի և հայկական ֆուտբոլի մասին

22:55, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՖՖ նախագահի և հայկական ֆուտբոլի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում պատասխանում է քաղաքացների հարցերին։ Սկսելով ուղիղ եթերը՝ Փաշինյանը շնորհավորեց Ֆրանսիայի հավաքականին՝ աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ Ապա հենց առաջին հարցով անդրադարձավ ՀՖՖ-ին։

«Որքան տեղյակ եմ՝ առաջիկայում ՀՖՖ նախագահի ընտրություններ են կայանալու։ Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն, իսկ ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում պետք է փոփոխություններ տեղի ունենան։ Ես կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված։ Բարձր մակարդակի ազգային առաջնությունն է բերում հավաքականի հաղթանակին։ Ցավոք, մեր ազգային առաջնության մակարդակը շարունակաբար ընկնում է, և սա մտահոգիչ միտում է։ Պետք է ոչ միայն կանգնեցնել դա, այլև հետ շրջել։ Հույս ունեմ՝ դա տեղի կունենա»,- նշել է նա։

| | |
7981 | 0