Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ ջրամատակարարման, աղբահանության և «հուսահատության «Գազել»-ների» մասին

22:30, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
Վարչապետը՝ ջրամատակարարման, աղբահանության և «հուսահատության «Գազել»-ների» մասին

Ամռան ամիսներին երևանցիներն ամեն օր բախվում են ջրամատակարարման խնդրի հետ: Ջրանջատումները հաճախակի են, որակը բավարար չէ, կորուստները շատ են: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձավ քաղաքացիներին մտահոգող այս հարցին ու ասաց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել տարածքային կառավարման նախարարությանը, ավելին, հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ պատասխանատուների հետ: «Ընկերությունը փորձում է հավաստիացնել, որ խնդիրները հաղթահարվել են, բայց տեղյակ եմ, որ այդպես չէ: Վերջերս հանդիպում ունեցա տարածաշրջանային տնօրենի հետ ու բավականին լուրջ խոսակցություն ծավալվեց: Ասացի՝ վերապահումներ ունենք ձեր աշխատանքի հետ կապված ու հույս ունեմ կվերանայվի գործելակերպը: Խմելու ջրի կորստի ցուցանիշները հսկայական են՝ շուրջ 60-70%-ի մասին է խոսվում»,- ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով նաև աղբահանությանը: «Տեսնում ենք, որ «Սանիթեք»-ն աղբահանությունը պատշաճ չի իրականացնում այն էլ ամռան ամիսներին: Ջրամատակարարմամբ ու աղբահանությամբ զբաղվող ընկերությունները պետք է հասկանան, որ գոհ չենք իրենց աշխատանքից»:

Հաջորդ հարցը վերաբերում էր «հուսահատության «Գազել»-ներին. խնդիր, որը Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի, ասաց վարչապետը:

7734 | 0
Facebook