Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լուրջ հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ». Նեթանյահու

15:10, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Լուրջ հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ». Նեթանյահու

Իսրայելի բանակն ամենալուրջ հարվածն է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերի ուղղությամբ՝ Գազայի հատվածում վերջին 4 տարվա ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է ТАСС-ը:

«Շաբաթ օրն Իսրայելն էական և ծանր հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերի ուղղությամբ, մեր քաղաքականությունը պարզ է. նա, ով վնասում է մեզ, ինքն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,- ասել է Նեթանյահուն:

Նա հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ն ստացել է Իսրայելի ուղերձը: «Եթե ոչ, ապա ավելի ուշ կստանան»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

6492 | 2
Facebook