Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 216-ի, հաղորդում է Kyodo News-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել 209 զոհի մասին:
Ամենից շատ զոհեր են գրանցվել Հիրոսիմայում (106 մարդ), Օկայամայում (60 մարդ) և Էհիմեում (26 մարդ):
NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս 3 մարդ գտնվում է անգիտակից վիճակում:
Անցած շաբաթ տեղատարափ անձրևներ էին սկսվել երկրի հարավ-արևմտյան և կենտրոնական հատվածներում: Որոշ հատվածներում հունից դուրս եկած գետերը ողողել էին զգալի տարածքներ: