Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լավ կլիներ, եթե կարգավորվեին Ռուսաստանի հետ հարաբերությունները». Թրամփ

10:40, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Լավ կլիներ, եթե կարգավորվեին Ռուսաստանի հետ հարաբերությունները». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «լավ կլիներ, եթե կարգավորվեին Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները»: Հարցազրույցը հրապարակել է Daily Mail պարբերականը:

«Տեսեք, եթե մենք կարողանանք համաձայնության հասնել Ռուսաստանի հետ, դա լավ է»,- ասել է Թրամփը:

Թրամփի խոսքով՝ կա հավանականություն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարող է վերջինի հետ «լեզու գտնել»:

Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 16-ին, Հելսինկիում, Մոսկվայի ժամանակով 13:00-ին:

11543 | 1
Facebook