Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզվում է՝ Քուշկյանը Սևանա լճի լողափն «արենդով» տվել է ինչ-որ մարդկանց». Հենրիկ Մարտիրոսյան

16:05, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Պարզվում է՝ Քուշկյանը Սևանա լճի լողափն «արենդով» տվել է ինչ-որ մարդկանց». Հենրիկ Մարտիրոսյան

Փաստաբան Հենրիկ Մարտիրսյանը Ֆեյսբուքում գրել է.

Բանից պարզվում է նախկին առողջապահության նախարար Քուշկյանը Սևանա լճի ափին գտնվող «Սևան 2» կիսաքանդ առողջարանի դիմացի ամբողջ լողափը «արենդով» տվել է ինչ-որ մարդկանց, որոնք էլ լողափ մուտք գործելու, այնտեղի ավերակ, հակահիգիենիկ «բիսեդկից» ու լողափից օգտվելու համար 5000 դրամ է պահանջում։ Իսկ իրականում արդեն զզվելի է այն վիճակը որ տիրում է Սևանա լճի լողափի ամբողջ երկարությամբ։ Էս բարձիթողի վիճակին ո՞վ պետք է անդրադառնա։ Դավիթ Սանասարյանին թագ արեք, թող գնա, ստուգումներ կատարի։

21745 | 0
Facebook