Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

02:05, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է.

Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նաթահնաուն պատասխանել է Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանի նամակին:
     Տիար Նաթահնաուին ուղարկուած նամակը ստորագրուել էր Երուսաղէմի Հայ եւ Յոյն Պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից, յունիսի 18-ին:
     Նամակում Հոգեւոր Պետերը իրենց մտահոգութիւնն են յայտնում եկեղեցապատկան կալուածների վերաբերեալ Քնեսետում շրջանառուող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկուէր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափութիւնն են յայտնում, որ հակառակ փետրուար ամսին վարչապետի կողմից եղած հաւաստիացմանը, թէ նախագծի քննարկումը սառեցւում է, այն շարունակւում է քննարկուել Քնեսետում:
     Իր պատասխան նամակում, տիար Նաթահնայուն հաւաստիացնում է Երուսաղէմի Հայ Պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է ետ կանչել վերոյիշեալ նախագիծը քննարկումից եւ յանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հօր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

8992 | 0
Facebook