Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Անհրաժեշտ է դատական կարգով վերացնել ՀԾԿՀ-ի այս որոշումները». Արթուր Սաքունց

18:25, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Անհրաժեշտ է դատական կարգով վերացնել ՀԾԿՀ-ի այս որոշումները». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մեկ առաջարկություն իմ ընկերներից մեկի կողմից:

Համաձայն ՀՀ կառավարության 22.12.2005թ. N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 12-րդ կետի՝ Գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը վերապահվում է դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպություններին: Բացառություն են կազմում բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերը, որոնց շահագործման ընթացքում անվտանգությունը ապահովվում է գազամատակարարող կազմակերպության կողմից:
     Իսկ համաձայն նույն բաժնի 13-րդ կետի երրորդ պարբերության՝ Բնակելի շենքերում ներտնային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործումն ապահովող որակյալ տեխնիկական սպասարկման և վերանորոգման պարտավորությունը վերապահվում է գազամատակարարող կազմակերպություններին:
     Չնայած այս ամենին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թվականից ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով, խախտելով ՀՀ օրենդրական պահանջները, ՀՀ օրենսդրությամբ գազամատակարարող կազմակերպության վրա դրված բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման պարտավորությունը փաստացի անօրինական ձևով դրել է սպառողների վրա: Հանձնաժողովը իր որոշումներով սահմանել է «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման մասին» Համաձայնագրի ձևը և վճարի չափը: Հանձնաժողովի նման որոշումներից այսօր գործում են 15.10.2014թ. N 383-Ն և 12.12.2012թ. N 516-Ն որոշումները:
     Անհրաժեշտ է դատական կարգով վերացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.10.2014թ. N 383-Ն և 12.12.2012թ. N 516-Ն որոշումները, քանի որ հակասում են ՀՀ կառավարության 22.12.2005թ. N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 12-րդ կետի պահանջներին:

| | |
3231 | 0