Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անարդարությունը պետք է վերացվի. դատախազները և դատավորները վերին արտի ցորենը չեն». Ոսկան Սարգսյան

01:05, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Անարդարությունը պետք է վերացվի. դատախազները և դատավորները վերին արտի ցորենը չեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Մի դատավոր դատի մեջ գտնվող անձից 9 հազար դոլար կաշառք է վերցնում, հակառակ կողմից ՝ 10 հազար դոլար: Եվ վճիռ կայացնելուց առաջ մտատանջվում է, չիմանալով ինչպես վարվել: Գնում է շատ փորձառու դատավորի մոտ, խորհուրդ հարցնում: Վերջինս ասում է՝ ումից 10 հազար դոլար կաշառք ես վերցրել, նրան վերադարձրու հազար դոլար, որ հավասարություն լինի և արդար դատիր: Հայաստանում դատախազները և դատավորները գործեր բացելով, փակելով հարստանում են, կենսաթոշակի գնալով՝ մոտ 10 անգամ ավելի բարձր թոշակ են ստանում, քանի ողջ կյանքում վեհ առաքելություն իրականացրած մանկավարժները, բժիշկները: Այս անարդարությունը պետք է վերացվի, դատախազները և դատավորները վերին արտի ցորենը չեն:

7257 | 0
Facebook