Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր

00:05, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր

Միանգամից երեք մանկապատանեկան գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Մանուկ ու պատանի ընթերցողի համար նախատեսված հայերեն և ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:

Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր»պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության, այսինքն, դա այն երանությունն է, որին ձգտում է մարդ արարածը իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը: Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղ­ծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար:

Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր
Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր

3260 | 0
Facebook