Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

10:25, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։

Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ առաջ խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից խլելու փաստերը մոտ ապագայում ԱԱԾ դիմակավորներին կարող են ուղղել իր հասցեներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

8436 | 8
Facebook