Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անցորդները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

09:55, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
Անցորդները կանխել են 23-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Հուլիսի 14-ին` ժամը 07:57-ին, «911» ծառայությանն ըահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության փորձը:

4204 | 0
Facebook