«Մեր տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան: «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը:
Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխատած մեկ այլ օրենսդիր նկատեց. «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, նա կարող է և մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում. պետք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: