Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

19:00, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Արմիդա Ոսկանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմիդա Ոսկանյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

Իվան Բաղմանյանն էլ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-45 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Իվան Բաղմանյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասվում է հրամանագրում:

4408 | 0
Facebook