Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը՝ 416.000 դրամ. ՔԿ

00:10, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգևավճարների զգալի մասը՝ 416.000 դրամ. ՔԿ

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մինչև մեկ պաշտոնական դրույքաչափով:

Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հայտնել է զորամասի թվով 8 ենթասպաների անուններ՝ առավել բարեխիղճ ծառայելու համար 93.000 դրամ գումարի չափով դրամական պարգևավճարներ տալու նպատակով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի սկզբին, երբ փոխանցվել են նշված գումարները, գնդապետն իր վարորդին փոխանցել է, որ վերջինից, միաժամանակ մնացած ենթասպաներից, ում 93.000 դրամ է փոխանցվել, անհրաժեշտ է հավաքել 52.000-ական դրամ գումար և փոխանցել իրեն՝ պատճառաբանելով, թե, իբր, տեղի է ունեցել սխալմունք և նրանք պետք է պարգևատրվեին 41.000-ական դրամ գումարով:

Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված ընդհանուր 416.000 դրամ գումարը:

12.07.2018թ. գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, և վերջինս հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքի շուրջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

| | |
6521 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ananun
ananun 13:53, 14.07.2018
banakum el en xaxtun zinvorneri iravunqner@. zinvornerin chen tramadrum irenc hasaneliq hertakan arcakurd@. zinvorner kan vor arcakurd chen meknel arden 1,5 tariya carayum en, bayc zoramasi matyannerum erevume vor erku angam meknel en arcakurd. ure ardarutyun@, cnoxner@ aynqan hnaravorutyun chunen vor meknen zoramaser irenc erexanerin tesakcutyan, gone irenc hasaneliq arcakurd@ tveq tenc irar tesnen
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin 16:02, 14.07.2018
Ba levoni apornini zavak nikalay@
Banak@ tas taruts avel talanats stahakin nshanakel e p.n.naxarar ba inch eiq uzum lini
Ed mki manvel@ talanin e sovor
Da banak@ hamarum e ekamuti mijots
ananun
ananun 17:24, 14.07.2018
ete xixj unenain,gone mer erexanerin irenc hasaneliq arcakurd@ ktayin, vochte kdzevakerben ibr arcakurdum en zinvorner@, u et chanaparhacaxs@ vor hatkacnum en zinvornerin kvercnen irenc kextot shner@
ananun
ananun 17:28, 14.07.2018
menq mer erexaneri hamar enq vaxenum, te che kaseinq et vor zoramaserum en etpes anum, astvac ta irenq irenc patij@ stanan, vor erku tarva @ntacqum chen toxnum zinvor@ gone mek angam tun gna... verev@ astvac ka, irenc arac@ irenc dem@ kberi
ananun
ananun 17:28, 14.07.2018
ete ardarutun ka gone mi qich, stugeq zoramaser@ ev veracreq ayd anardarutyun@
mamul
mamul 17:30, 14.07.2018
l