Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը լուծված է

17:45, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը լուծված է

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն օրերի հարց է: Ասում են` հուլիսի 8-ին կայացած լեգենդների հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղից հետո որոշել է քննարկել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության հարցը՝ ցանկանալով կարգավորել ֆուտբոլի ոլորտը։ Ասում են նաև, որ հրաժարականի հարցն արդեն լուծված է, մնում է պաշտոնական հայտարարությունը։ Ըստ լուրերի՝ չի բացառվում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում Հայրապետյանին փոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Շրջանառվում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
32550 | 6
Facebook