Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ես ուրիշի էրեխեքի մասին չեմ մտածելու, իմ էրեխեքով եմ զբաղվում». «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն

17:40, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Ես ուրիշի էրեխեքի մասին չեմ մտածելու, իմ էրեխեքով եմ զբաղվում». «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն

Օրերս MAMUL.amանդրադարձել էր Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանի օգնության կոչին։ Անմխիթար վիճակում գտնվող դպրոցն այժմ վերանորոգվում է կոլեկտիվի ուժերով։ MAMUL․am-ի թղթակցի հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ ձմռանը դպրոցը ջեռուցման խնդիր ունի։

«Գոնե հանդերձարաններն ենք ուզում ձեռուցվեն, որովհետև շատ ցուրտ է լինում։ Գումար չունենք, որ ողջ շենքը ջեռուցենք։ Բայց եթե հանդերձարանները ջեռուցվեն, երեխաները չեն հիվանդանա։ Արդեն զգեստափոխված որ մտնեն դահլիճ, ակտիվ նախավարժանք կանեն, կտաքանան»,- նշեց տնօրենը։

Հարցին, թե որն է խնդիրը, որ չեն ջեռուցում մարզադպրոցը, Կիրակոսյանը պատասխանեց. «Գումար չունենք։ Դիմել ենք «Գազպրոմ Արմենիա», բայց այնտեղ ամեն քայլը վճարովի է։ Չենք կարող մեզ թույլ տալ դա։ Հարևան դպրոցի կաթսայատունը մեր շենքի մոտ է գտնվում, իսկ գազը մատակարարող խողովակը հենց մեր մարզադպրոցի պատով է անցնում և մի քանի մետրի խնդիր է մինչև մեր հանդերձարաններն ու ադմինիստրատիվ հատվածը հասցնելը, բայց գումար չունենք»։

MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի հետ՝ փորձելով ճշտել, թե որքան գումարի մասին է խոսքը։

«Ես հեռախոսով չեմ կարող գազաֆիկացնել։ Թող դիմում ներկայացնեն, վճարեն, կգազաֆիկացնենք։ Մենք գումար չունենք ինչ-որ մեկին անվճար գազաֆիկացնելու։ Ես բարեգործ չեմ, ես ընդամենը մասնաճյուղի տնօրեն եմ։ Մարզադպրոցա՞։ Ես իմ էրեխեքն ունեմ, իմ էրեխեքով եմ զբաղվում։ Թող տնօրենը իրա էրեխեքի մասին մտածի, թող ամեն մեկը իրա էրեխեքի մասին մտածի, ես ուրիշի էրեխեքի մասին չեմ մտածելու։ Եթե գումար չունեն, պետքա սպասեն գումար ունենան, նոր մեզ դիմեն։ Խորհուրդ եմ տալիս իրենց գումար ունենալ նոր դիմել։ Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք անվճար չենք կարող գազաֆիկացնել։ Իրանք գումար չունե՞ն, հո դրամահավաք չենք կազմակերպելու իրանց համար։ Որպես մասնաճյուղի տնօրեն՝ ես իրավասություն չունեմ իրանց օգնելու։ Դա վճարովի ծառայությունա, գինը ասելը։ Ես մոտավոր հաշվարկների չեմ տիրապետում»,- նշեց Ամիրբեկյանը։

«Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի տնօրենն այդպես էլ չպատասխանեց մեր հարցին, թե ինչ արժե նախագծելը, կամ անգամ խողովակի մեկ մետրի գինը։ Ճշտող հարցին, մտադիր են, արդյոք, որևէ աշխատանք ծավալել այդ դպրոցի գազաֆիկացմանն աջակցելու համար, տնօրենը հայտնեց, որ ոչ մի աշխատող չի գործուղելու այնտեղ և չի զբաղվելու այդ խնդրով։

Հարևան դպրոցի կաթսայատուն տանող խողովակը՝ մարզադպրոցի պատի մոտ

| | |
8465 | 1