Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։
Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։